Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում ատոմակայան է այրվել

19:49, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
Ֆրանսիայում ատոմակայան է այրվել

Փետրվարի լույս 10-ի գիշերը Ֆրանսիայի Ավոան մունիցիպալիտետում հրդեհվել է Չինոն ատոմակայանի երրորդ էներգաբլոկի գլխավոր տրանսֆորմատորը։
     Հրդեհի պատճառով գործարկվել է անվտանգության ավտոմատ համակարգը, որը դադարեցրել է երրորդ էներգաբլոկի աշխատանքը։ Չորրորդ էներգաբլոկի շահագործումը դադարեցվել է կանխարգելիչ նպատակով, հաղորդում է ատոմակայանի մամուլի ծառայությունը։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել ատոմակայանի արձագանքման խումբը, ինչպես նաև հրշեջ ծառայությունները, հրդեհը մարվել է։ Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ տուժածներ չկան, շրջակա միջավայրին վտանգ չի սպառնում։

Ատոմակայանում ընդգծել են, որ հրդեհը մարելու համար օգտագործվող ջուրը հավաքվել է անձրևաջրերի հավաքման համակարգով։ Այն չի թափվել շրչջակա միջավայր, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ երրորդ և չորրորդ էներգաբլոկներն այժմ անջատված են։ Հրդեհի պատճառները պարզվում են, հայտնում են մամուլի ծառայությունից։

4719 | 0
Facebook