Առանց արևմտյան ռազմական օգնության Ուկրաինայի ռեսուրսները կբավականացնեն երկամսյա ռազմական գործողությունների համար։ Երկրի հնարավորությունների մասին նման գնահատական է տվել Ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, հայտնում է Strana.ua-ն։
Արախամիան բացատրել է, որ Ուկրաինայի քաղաքացիների նոր մոբիլիզացիան ֆինանսավորվելու է ներքին աղբյուրներից, քանի որ «արտաքին ֆինանսավորման հետ կապված իրավիճակը բավականին բարդ է»։
Նա հիշեցրել է, որ Եվրոմիությունը վերջերս ընդունել է 50 միլիարդ եվրոյի չափով Ուկրաինային աջակցելու ծրագիր, սակայն ԱՄՆ-ում «սահմանի հետ կապված հարցերը մնում են չլուծված», ուստի ֆինանսավորումը հարցականի տակ է։
Արախամիան հույս է հայտնել, որ առաջիկա 2 ամսում քոնգրեսականները դեռ կքվեարկեն Իսրայելին, Ուկրաինային և Թայվանին օգնություն հատկացնելու վերաբերյալ։