Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Իրենց վախերն արտահայտում են արցախյան պատերազմների հերոսների հուշատախտակների քանդմամբ». Մարգարիտ Եսայան

20:36, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Իրենց վախերն արտահայտում են արցախյան պատերազմների հերոսների հուշատախտակների քանդմամբ». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախյան պատերազմների հերոսներից վախեցող են սրանք։ Այո, տափուկի պես իրենց թուրքական հանձնարարությունները կատարում են, բայց՝ վախեցած են, և իրենց վախերը արտահայտում են արցախյան պատերազմների հերոսների նկարների, հուշատախտակների, հուշամատյանների, հուշասրահների քանդմամբ և ապականելով։
     Գրվում է, որ դպրոցներին հրահանգ է՝ իջեցվում քանդել փառքի սրահները, քիչ առաջ կարդացի, որ Արարատի մարզում, այգուց հեռացվել են հերոսների, զինվորականների պատերազմների մասնակիցները նկարները։ Վստահ եմ, կգտնվեն դպրոցների տնօրեններ, որ ափալ-թափալ կքանդեն իրենց դպրոցների փառքի սրահները, տեղը մեծադիր, ավելի մեծադիր, ամենամեծադիր դավաճանի նկարը կդնեն։ Դրանց դասավանդածն ի՞նչ պիտի լինի, դրանց դաստիարակածը վաղը ի՞նչ կդառնա։
     Այո, իմ հարցերի հարցը, որ արդեն վեցը տարի հնչեցնում եմ, լավ, իրենք իրենց սև գործն անում են, բա ես, բա հասարակությունը, բա ժողովուրդը, բա ընդդիմությունը, բա 100-ից ավելի այսպես կոչված քաղաքական կուսակցությունները, բա հայ ազգը․․․
     2018-ից սկսյալ, այսօր, հետայսու եւ միշտ դրանք ինձ համար նույն էն թուրքերն են, որ Շուշիում նստել էին Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի գլխին, նույն էն թուրքերը, որ Արցախում էլ քանդում են արցախյան հերոսների հուշարձանները, հայոց հնամենի եկեղեցիները մզկիթ են դարձնում, ու ավերում․․։
     Խնդրում եմ, աղաչում եմ, դադարեք սրանց դիտարկել որպես ՀՀ իշխանություն, սրանք թուրքական են իրենց ամեն ինչով, իսկ թուրքի դեմ միայն մեկ պայքարի ձեւ կա․․․․
     Ու, քանի դեռ մենք հապաղում ենք, Գագիկ Գինոսյան տեսակը զոհվում է․․․ Ու քանի դեռ հապաղում ենք, Եռաբլուրը ահագնանում է․․․ Սթափվենք, քանի դեռ սրանք Եռաբլուրն էլ քանդելու հրաման չեն տվել․․․ Կանեն, չկասկածեք»։

1914 | 1
Facebook