Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ եվրոպական «ժողովրդավարության» մասին»․ Լիլիթ Գալստյան

15:36, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ եվրոպական «ժողովրդավարության» մասին»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «Ալիևը Արցախի խնդիրը փակված և լուծված է համարում՝ հրապարակային հայտարարելով, որ միջազգային իրավունք չկա, կա ուժ և շահ, և ինքը խնդիրը վճռահատել է ռազմական ագրեսայի, ուժի և, ըստ էութության, ցեղասպանության ճանապարհով։
     Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն, գրեթե միաձայնությամբ, 1 տարով դադարեցնում է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին՝ առանցքում ունենալով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը, Արցախի հումանիտար ճգնաժանի հաղթահարմանն ուղղված ԵԽԽՎ բանաձևերի արհամարհումն ու չիրականացումը, «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները»:
     Եվրոպական դիտորդները մերժում են դիտորդական առաքելություն իրականացնել բռնատիրական Ադրբեջանում։ Ադրբեջանից վտարվում է ԵԱԿՀ դիտորդը։
     Երեկ Եվրոմիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգում և շնորհավում է 90 և ավելի տոկոսով «ընտրված» բռնապետին՝ նախագահի պաշտոնում 5-րդ անգամ ընտրվելու կապակցությամբ և հատկապես կարևորում է էներգետիկ ոլորտում ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը։
     Հ․Գ․ Հայաստանի իշխանություններն էլ մոնետարացնում են Հայաստանի «ժողովրդավարական» բրենդը․․․»։

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
2133 | 0
Facebook