ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, ռուսական ագրեսիան կարող է տարածվել այլ երկրներում, ուստի ՆԱՏՕ-ի անդամները պետք է ակտիվորեն պատրաստվեն հնարավոր առճակատմանը, որը կարող է տևել տասնամյակներ։
«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը նախապատրաստում է երկարատև պատերազմի։ Ռուսական ագրեսիան զսպելու համար անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում»,- նշել է նա։