Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ մնաց դաշտում հայտնվեի մերկասառույցի պատճառով»․ Նաիրի Հոխիկյան

14:18, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Քիչ մնաց դաշտում հայտնվեի մերկասառույցի պատճառով»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Լոռու մարզի Տաշիր քաղաքից մինչև Մեծավան գյուղ տանող 10-11 կմ երկարության ճանապարհը ձմռանը դառնում է իսկական փորձադաշտ վարորդների համար։ Ամբողջ ճամփան քանդված ասֆալտ է, իսկ ձմռան ընթացքում՝ սառցապատ։
     Ինքս Մեծավան մեկնելիս մի քանի անգամ քիչ մնաց դաշտում հայտնվեի մերկասառույցի պատճառով, իսկ պետական պատասխանատու մարմինները, սպասարկող ընկերությունները լավագույն դեպքում մաքրում են ձյունը՝ մոռանալով աղի, ավազի և մյուս նյութերի մասին։
     Կամ գուցե դրանց գումարն էլ իշխանության հետ դուրս են գրում բյուջեից ու տակովն անում»։

«Քիչ մնաց դաշտում հայտնվեի մերկասառույցի պատճառով»․ Նաիրի Հոխիկյան
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
3186 | 1
Facebook