«Հրդեհի հնարավոր տարածումը հարակից տարածքներ կանխվել է, բնակավայրեր կան, ինչպես տեսնում եք․ այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհին։ Հրդեհի պատճառի մասին նշել է՝ քննությունը կպարզի։