Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի պարտությունները շարունակական չլինեն». Ոսկան Սարգսյան

03:18, կիրակի, 11 փետրվարի, 2024 թ.
«Պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի պարտությունները շարունակական չլինեն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի պարտությունները շարունակական չլինեն։ Պետք է հեռանա, որ հաջորդ իշխանությունը կարողանա բանակցել հայերին ծաղրող Ալիևի հետ։ Դա քաղաքագիտական աքսիոմա է։ Անցած հինգուկես տարում ՔՊ-ական իշխանության գրեթե բոլոր խոստումները չկատարվեցին, «նախկինների» արած թալանը ետ չբերվեց, հին թալանչիներին ավելացան նորերը, կոռուպցիան չվերացավ, տնտեսական հեղափոխությունը, ՀԴՄ-ների դիկտատուրան փուչ դուրս եկան, արտաքին պարտքը 7 միլիարդից դարձավ 12 միլիարդ դոլար։ Հայաստանը արտերկրից վարկեր է վերցնում, որ անարդյունավետ աշխատող պետական պաշտոնյաներին մեծ պարգևավճարներ բաժանի։ Իշխանության «բարձր հովանու» ներքո ծաղկում են թմրամոլությունը, խաղամոլությունը, հարբեցողությունը, տիրում է իրավական բեսպրիդել, խտրական արդարադատություն։ Որքան էլ ծնկեք Իլհամ Ալիևի առաջ, նրան չգրգռելու համար հանեք ձեր կարմիր շորն ու անգամ վարտիքը, կայուն խաղաղություն չի լինելու։ Կայուն խաղաղության հասնելու համար պետք է ունենանք ազգային, գործունակ իշխանություն, մրցունակ տնտեսություն, ուժեղ բանակ, ճկուն դիվանագիտություն»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1448 | 1
Facebook