Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի արևմտյան վեկտորը դեռ շատ կորուստներ է մեզ պատճառելու». Հայկ Այվազյան

01:18, կիրակի, 11 փետրվարի, 2024 թ.
«Հայաստանի արևմտյան վեկտորը դեռ շատ կորուստներ է մեզ պատճառելու». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն իր էջում գրում է․ «ՌԴ ԱԳ փոխնախարար Միխաիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը քննարկելու է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների ներկայության հարցը միայն Ադրբեջանի հետ։
     Հայաստանի մասնակցության իրավունքը Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված գործընթացին ապահովված էր Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 10֊ի հայտարարությամբ, որը Արևմուտքը ձախողեց Հայաստանի արևմտամետ իշխանության և արևմտամետ ընդդիմության միջոցով։
     Հայաստանի արևմտյան վեկտորը դեռ շատ կորուստներ է մեզ պատճառելու, եթե մեր արտաքին քաղաքական կողմնորոշումով չդառնանք ընդգծված ռուսական վեկտոր ունեցող պետություն»։

Աղբյուրը` Հայկ Այվազյան
2247 | 3
Facebook