ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կարճ ժամանակում կանխվել է Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհի տարածումը, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ «Նախնական տվյալներով ներսում տուժածներ չկան, մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,- նշեց նա։