Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համացանցում տեսանյութ է տարածվել Երևանում բռնկված հրդեհից

11:48, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
Համացանցում տեսանյութ է տարածվել Երևանում բռնկված հրդեհից

Ինչպես հայտնել էինք, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
     Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
     Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

4522 | 0
Facebook