Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել ԶՈՒ գլխավոր հրամանատարին․ Վալերի Զալուժնիին փոխարինել է ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին: Նախօրեին հայտնի դարձավ, որ նախագահը պաշտոնից ազատել է նաև ԶՈՒ ԳՇ պետ Սերգեյ Շապտալային և նշանակել գեներալ-մայոր Անատոլի Բարգիլևիչին, հայտնում է BBC-ն։