Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ կառույցները լուռ են»․ Տիգրան Աբրահամյան

10:18, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«ՀՀ կառույցները լուռ են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում մեկ շաբաթ է` ինչ խոսում են ՀՀ տարածքից դեպի ադրբեջանական վերահսկողության հատված անցած Չեխիայի քաղաքացու մասին:
     Այս մեկ շաբաթվա մեջ ի՞նչ ասես չգրվեց, որ սահմանագիծ հատածը է՛լ ԵՄ «շպիոն» է, է՛լ լեռնագնաց է, է՛լ զբոսաշրջիկ:
     Երեկ էլ արդեն հայտնեցին, որ վերջինս ադրբեջանական վերահսկողության տարածք է ներթափանցել Քաշաթաղի ուղղությամբ` պարզ չէ, թե «Լաչինի միջանցքը» նկատի ունեն, թե շրջանի որևէ հատվածը, իսկ մինչ այդ, ըստ նույն տեղեկության, վերջինս եղել է Սիսիանում և «տեղանքում չկողմնորոշվելով» հայտնվել ադրբեջանցիների մոտ:
     Ստեղծված իրավիճակի ամենազավեշտալի հանգամանքներից մեկն այն է, որ դեռ պարզ էլ չէ` նման բան եղել է՞, թե՞ ոչ:
     Պարզ չէ, որովհետև ՀՀ համապատասխան կառույցները, որոնք պետք է ստուգեն ու պարզաբանեն` կա՞ նման բան, թե՞ ոչ կամ առհասարակ, Չեխիայի նման քաղաքացի ՀՀ մուտք գործել է՞, թե՞ ոչ լուռ են:
     Սրա հետ կապված մանրամասները կարևոր են մի քանի տեսանկյունից:
     Առաջին պետք է հասկանալ, որ եթե նման անցում է եղել, ապա սահմանագծի ո՞ր հատվածն է, որտեղից աննկատ մարդ է անցել ու դա չի ֆիքսվել:
     Երկրորդ, նույնականացնել տվյալ անձին` հասկանալու, վերջինիս քայլի իրական դրդապատճառները:
     Երրորդ, եթե դա կեղծ տեղեկություն է, ապա փորձել հասկանալ ադրբեջանական կողմի` նման քայլի գնալու պատճառները, որովհետև դրանից այլ գործողություններ կարող են բխել»։

4595 | 1
Facebook