Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Իշխանությունը «Այո»-ի շտաբ ձևավորելու գործընթաց է սկսել․ «Հրապարակ»

09:48, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
Իշխանությունը «Այո»-ի շտաբ ձևավորելու գործընթաց է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի, ավելի կոնկրետ՝ «Այո»-ի շտաբը ձևավորելու գործընթաց է սկսել և դաշնակիցների փնտրտուքի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ «Ոչ»-ի ճակատը բավականին ազդեցիկ է լինելու, և այս հարցում միմյանց հետ համագործակցելու են անգամ իրար թշնամի ընդդիմադիրները։ Արդեն սկսվել են բանակցություններ: Մեզ պատմեցին, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարող է հայտնվել «Այո»-ի ճամբարում, գոնե նրա թիմակիցներն այդպես են ասում:
     Արդեն մոտավորապես հայտնի է նաև, թե ինչ մանիպուլյատիվ լոզունգ են ընտրելու «Այո»-ականները, որ պատերազմից վախեցող հանրությունը հավանություն տա իրենց ծրագրին․ «Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։ Ի դեպ, օրերս հրապարակվեց Սամվել Բաբայանի ընդարձակ հոդվածը, որտեղ արցախյան խնդրում արձանագրված ճակատագրական իրադարձությունների համար մեղադրանքներ է ուղղում թե՛ միջազգային հանրությանը, որն Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող քայլեր չարեց, թե՛ ՌԴ-ին, որը, մասնավորաբար, չկանխեց 2023 թվականի աշնանային իրադարձությունների հետեւանքով Արցախի հայաթափումը, բայց ոչ մի խոսք չի ասում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական իշխանության հասցեին»։

2738 | 1
Facebook