Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ

00:00, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ

Փետրվարի 8-ին դեմոկրատ քոնգրեսականներ Ֆրենք Փալոն կրտսերն ու Գեյբ Ամոն հանրապետական քոնգրեսականներ Մայք Լոլերի և Գաս Բիլիրաքիսի հետ միասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացրեցին «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: Դրա մասին են տեղեկացնում ամերիկահայ կառույցները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

907 բանաձևը հայտարարում է, որ ՄԻացյալ Նահանգները ֆինանսական միջոցներ «չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Քոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսակի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»: Սեպտեմբերի 11-ից հետո վարչակազմը ստացավ այս բանաձևը ժամանակավորապես կասեցնելու հնարավորություն` Ադրբեջանին 907 բանաձևի դրույթների կիրառումից ազատելու համար:

Այս օրենսդրաան ակտը ներկայացվեց այն ժամանակ, երբ Սենատը քվեարկությամբ ընդունեց S.3000-ը օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «Հայկական պաշտպանության ակտ», որն առաջնորդեցին դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

1770 | 0
Facebook