Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Հրեական էլիտաների համար փողը եղել է որպես միջոց` մեծ նպատակների հասնելու համար». Արա Պողոսյան

23:00, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Հրեական էլիտաների համար փողը եղել է որպես միջոց` մեծ նպատակների հասնելու համար». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերն են ասում` «հրեաները տիրել են աշխարհին, հրեաները խելացի, հրեաները իմաստուն...», ու սա հատկապես հայերս ենք հաճախ կրկնում։
     Բայց սա խորը անգիտության հետևանք է, որովհետև հրեաները իրենք իրենց մասին անգամ էսպիսի կարծիք չունեն, որովհետև իրենք գիտեն, որ ո'չ թե ժողովուրդը, այլ իրենց էլիտաներն են կարողացել ստեղծել, համախմբել, ուժեղանալ ու ուժեղացնել ...
     Իսկ հայկական էլիտաները հատկապես վերջին 30 տարում, եղել են գլխավորապես առևտրականներ (որոշ բացառություններ չհաշված), որոնց միակ նպատակը եղել է ու կա փողը, առևտուրը... Այնինչ հրեական էլիտաների համար փողը եղել է հիմնականում որպես միջոց` մեծ նպատակների հասնելու համար։
     Էլիտաները միայն քաղաքական էլիտաները չեն, այլև տնտեսական, ֆինանսական, գիտական, մշակութային, ռազմական էլիտաները, որոնք միասին պատասխանատու են ժողովրդի ներկայի, բայց հատկապես ապագայի համար»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
1851 | 0
Facebook