Վենեսուելան թեթև տանկեր, պարեկային նավակներ և զրահափոխադրիչներ է տեղափոխում Գայանայի հետ սահման՝ Էսեկիբո շրջանի պատկանելության շուրջ շարունակվող վեճի պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Վենեսուելայի զինված ուժերի տեղակայումը տեսանելի է արբանյակային լուսանկարներում և վերջերս վենեսուելացի զինվորականների կողմից սոցցանցերում հրապարակված տեսանյութերում։
The Wall Street Journal-ը չի նշում սահմանին տեղակայված տանկերի ու նավակների թիվը, սակայն ընդգծում է, որ վենեսուելական բանակն ունի մոտ 150 հազար զինվոր։