Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում էքսկավատորը աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է տղամարդու մարմին

19:36, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
Երևանում էքսկավատորը աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է տղամարդու մարմին

Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 136 հասցեում գործող քարի հանքում էքսկավատորով աշխատանքներ կատարող վարորդը դի է հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներն անանցանելի ու դժվար վայրից դին դուրս են բերել և մոտեցրել դիատարին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 55-ամյա Հայկ Ո-ն էր:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

8663 | 0
Facebook