Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների մասին հաղորդումներ եմ ներկայացնելու». Րաֆֆի Ասլանյան

01:18, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների մասին հաղորդումներ եմ ներկայացնելու». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հանրության կյանքն և առողջությունը վտանգող հերթական ապօրինի բետոնհանգույցները Երևան քաղաքում՝ տարբեր շինհրապարակներում։ Սրանք նույնպես, լինելով բարձր աստիճանի ռիսկային դասակարգում ունեցող արտադրական օբյեկտներ, չունեն տեղադրման թույլտվություն, նաև ներառված չեն տվյալ շենքի շինարարության թույլտվության մեջ՝ որպես տեխնոլոգիական հանգույց, դրա նախագծային փաստաթղթերի լրակազմում չեն անցել որևէ տեսակի, ներառյալ ՇՄԱԳ փորձաքննություն։ Այսինքն, հանդիսանում են ոչ միայն ինքնակամ կառույցներ, այլ իրենց չվերահսկվող քիմիական արգասիքներով սպառնալիք են ստեղծում հասարակության կյանքի և առողջության համար։
     Հ.Գ. Այս կապակցությամբ նույնպես գրություններ եմ ուղարկել Երևանի քաղաքապետին և Քաղաքաշինության տեսչական մարմնի ղեկավարին, հուսով եմ, որ բոլոր ապօրինի բետոնհանգույցները կապամոնտաժվեն, հակառակ պարագայում՝ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցանքների մասին հաղորդումներ եմ ներկայացնելու իրավապահ մարմիններին»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
2300 | 0
Facebook