Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տապալել է Բորիս Ջոնսոնը». Պուտին

15:40, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տապալել է Բորիս Ջոնսոնը». Պուտին

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները, որոնք անցկացվել են Ստամբուլում՝ 2022թ. գարնանը, տապալվել են այդ պահին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի ժամանակ:

«Մենք Ուկրաինայի հետ բանակցություններ ենք վարել Ստամբուլում: Այդ մասին գիտեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ավելին, ուկրաինական կողմից բանակցային խմբի ղեկավար պարոն Դավիթ Արախամիան մինչ օրս գլխավորում է Ռադայում նախագահի իշխող կուսակցության խմբակցությունը: Նա նույնիսկ նախնական ստորագրությունն է դրել այդ փաստաթղթի վրա, որի մասին ես ձեզ ասում եմ: Սակայն հետո Արախամիան հրապարակավ հայտարարեց, որ այն ժամանակ, երբ Ուկրաինան պատրաստ էր ստորագրել փաստաթուղթը, պարոն Ջոնսոնը եկավ և հետ պահեց իրեն այդ քայլից: Մեծ Բրիտանիայի վարչապետն այդ ժամանակ հայտարարեց, որ ավելի լավ է պատերազմել Ռուսաստանի դեմ, և որ Արևմուտքն ամեն ինչ կտա՝ կորցրած տարածքները վերադարձնելու համար»,- ասել է Պուտինը:

3078 | 1
Facebook