Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանադրությունն ընդունվել է պադյեզդներում փող բաժանելով». Արթուր Հովհաննիսյան

14:48, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Սահմանադրությունն ընդունվել է պադյեզդներում փող բաժանելով». Արթուր Հովհաննիսյան

«ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ չի վիճարկվել, վերջիվերջո մտել է ուժի մեջ, բայց դրա քաղաքական գործընթացը գնահատականների առիթ է տալիս, և էդ գնահատականների հետ վիճելը բավականին բարդ է։ Բոլորս էլ գիտենք՝ ՀՀ-ում ինչպես են տեղի ունեցել ընտրությունները»,- ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. «Երբ վարչապետը խոսում է էդ ընտրությունների լեգիտիմության մասին, առաջին հերթին խոսում է էդ ընտրությունների ընկալումների մասին, թե ինչպես ենք մենք վերաբերվում Սահմանադրությանն առհասարակ, որն ընդունվել է ինչ-որ զարտուղի ճանապարհով, ինչ-որ պադյեզդներում փող բաժանելով, ինչ-որ մարդկանց ինչ-որ մի բան պարտադրելով»,- ասել է պատգամավորը:

1614 | 4
Facebook