Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հիմար քայլ էր». Մասքը համաձայնել է դոլարի վերաբերյալ Պուտինի հայտարարության հետ

15:18, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Հիմար քայլ էր». Մասքը համաձայնել է դոլարի վերաբերյալ Պուտինի հայտարարության հետ

Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասքը համաձայնել է դոլարի հետ կապված սխալի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը: «Մենք չափն անցանք՝ դոլարը զենքի վերածելով։ Դա հիմար քայլ էր»,- գրել է նա՝ X սոցիալական ցանցում:

Այսպես է ներդրողը մեկնաբանել լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում Ռուսաստանի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի «ամենակոպիտ ռազմավարական սխալը դոլարի օգտագործումն է՝ որպես համաշխարհային ասպարեզում պայքարի գործիք»:

5879 | 0
Facebook