Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն՝ Վրաստանի շուկայում. կան զոհեր

12:36, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
Հրաձգություն՝ Վրաստանի շուկայում. կան զոհեր

Վրաստանի Ռուսթավի քաղաքի շուկայում հրաձգություն է տեղի ունեցել: Անհայտ անձը ներխուժել է շուկայի տարածք և կրակ բացել: ՆԳՆ վերջին տվյալներով՝ զոհվել է 4 մարդ։

Ոստիկանությունից հայտնել են, որ զոհերի և վիրավորների թվում կրակողի հարազատներն են: Նրա հորեղբայրը, որն աշխատում էր այդ շուկայում, տեղում մահացել է, զարմիկը վիրավորվել:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Հրաձիգը ձերբակալվել է հանցանքի վայրում:

6098 | 0
Facebook