«Միակ ձեռքբերումը, որը Փաշինյանն արձանագրեց երեկ, լավագույնս ցույց է տալիս, թե էս վեց տարին իրենք ինչով էին զբաղված: Վերջապես իրենք սիգի հետ հարաբերվում են որպես պետություն»,- այսօրվա ճեպազրույցների ժամին հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Կառավարության երեկվա նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը: «Թե ի՞նչ օգուտ ա լինում մեզ նրանից, որ իրենք սիգի հետ հարաբերվում են, չեմ կարող ասել»,- հավելեց պատգամավորը: