Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Իշխանափոխությունը փրկության միակ տարբերակն է». Հայկ Մամիջանյան

12:00, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Իշխանափոխությունը փրկության միակ տարբերակն է». Հայկ Մամիջանյան

«Իշխանափոխությունը ոչ միայն ընդդիմության ու Հանրապետականի օրակարգն է, դա փրկության միակ տարբերակն է: Եթե տեսնենք՝ ինչ ուղղությամբ են զարգանում բանակցային գործընթացները, ինչ ականներ են դրվել վերջին վեց տարվա գործընթացի տակ ու շարունակում են դրվել, կհասկանանք, որ ՀՀ անվտանգությունն այլընտրանք չունի՝ քան Փաշինյանի հեռացումը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն սթափություն չունի, այլև՝ սխալներն ընկալելու ունակություն: «5000 մարդ ա զոհվել, ասում ա՝ զինանշանն էր մեղավոր»,- հավելել է պատգամավորը:

1725 | 2
Facebook