ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակմանն ի պատասխան Իսրայելի ռազմական գործողությունները համարում է «չափից դուրս»: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է CNN-ը:
«Կարծում եմ՝ պատասխան գործողությունները Գազայում չափից դուրս էին: Մենք ձգտում ենք ժամանակավոր հրադադարի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների ազատ արձակման դիմաց»,- ասել է Բայդենը:
Խոսելով Գազայում մարդկանց տառապանքների մասին՝ Բայդենը նշել է, որ պետք է ավելին անել՝ հումանիտար ճգնաժամը կասեցնելու համար: