Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Քննիչներն ստանում են միջինը 1 մլն դրամ աշխատավարձ, ուսուցիչները`70-80 հազար». Նաիրի Հոխիկյան

23:18, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Քննիչներն ստանում են միջինը 1 մլն դրամ աշխատավարձ, ուսուցիչները`70-80 հազար». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի քննչական կոմիտեի ենթակայության տակ հիմա աշխատում է 1014 քննիչ, որոնք տարբեր քրեական գործեր են կազմում, նախաքննություն իրականացնում, մեղադրանք առաջադրում մեր բազմաթիվ հայրենակիցների։
     Միջինը 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քննիչները ստանում են միջինը 1 մլն դրամ աշխատավարձ։ Այդպես 2022-ի աշնանը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը՝ քննիչներին ևս իր համար թիկունք ապահովելով։ Համեմատության համար ասեմ, որ ուսուցիչների միջին աշխատավարձը 70-80 հազար դրամ է։
     Եթե միջին թիվ հանենք քննիչներին վճարվող աշխատավարձից, ապա կստացվի ամսական մոտ 600 մլն դրամ (1.5 մլն դոլար) դուրս է գալիս պետական բյուջեից, տարեկան՝ 7,3 մլրդ դրամ (18 մլն դոլար)։
     Հայաստանում աշխատող քանի՞ քննիչ հիմա կարող է հանգիստ ձեռքը դնել սրտին ու ասել, որ ինքը չի կատարել կամ կատարում իշխանության պատվերը, գործ չի կարել կամ կարում անմեղ մարդկանց վրա և չի իրականացրել կամ իրականացնում քաղաքական հետապնդում։
     Բոլոր գործերը բացելու ենք հատ-հատ, ու ամեն պատվերով գործի համար պատասխանատվության են ենթարկվելու առաջին հերթին քննիչները։ Ամեն օրվա ապօրինի, պատվերով կալանավորման կամ ազատազրկման համար կալանավորվելու և ազատազրկվելու են քննիչները։ Առաջինը սկսելու եմ իմ նկատմամբ պատվերով գործերից ու շարունակելու հերթով, յուրաքանչյուրի համար։ Խոստանում եմ»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2201 | 0
Facebook