Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը զորքեր կմտցնի Լեհաստան միայն մեկ դեպքում». Պուտին

10:30, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Ռուսաստանը զորքեր կմտցնի Լեհաստան միայն մեկ դեպքում». Պուտին

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնը 2 ժամ տևողությամբ հարցազրույց է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Խոսելով համաշխարհային նոր պատերազմի սպառնալիքի մասին՝ ՌԴ նախագահն ասել է, որ «ՆԱՏՕ-ի երկրները խոսում են գլոբալ պատերազմի մասին և փորձում վախեցնել բնակչությանը՝ երևակայական ռուսական սպառնալիքով»:

«Մտածող մարդիկ, վերլուծաբանները, իրական քաղաքականությամբ զբաղվողները շատ լավ հասկանում են, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ուռճացվում է ռուսական սպառնալիքը: Ռուսաստանը զորքեր կմտցնի Լեհաստան միայն մեկ դեպքում, եթե Լեհաստանը հարձակվի Ռուսաստանի վրա: Ինչո՞ւ, որովհետև մենք ոչ մի շահ չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում, ո՛չ որևէ այլ տեղ»,- ասել է Պուտինը:

6855 | 2
Facebook