Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես ասացի՝ Վոլոդյա, ի՞նչ ես անում». Պուտինն ամերիկացի լրագրողին պատմել է իր և Զելենսկու զրույցի մասին

11:18, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Ես ասացի՝ Վոլոդյա, ի՞նչ ես անում». Պուտինն ամերիկացի լրագրողին պատմել է իր և Զելենսկու զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մասնավոր զրույցում խոսել է ֆաշիզմի դեմ պայքարի մասին: Այս մասին նա ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում:

Պուտինի խոսքով՝ «Զելենսկու հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է նացիստների դեմ»: «Ես ասացի՝ Վոլոդյա, ի՞նչ ես անում: Ինչո՞ւ ես աջակցում նեոնացիստներին, երբ հայրդ պայքարում էր ֆաշիզմի դեմ: Նա առաջնագծում զինվոր էր: Ես չեմ ասի, թե ինչ է նա պատասխանել: Սա առանձին թեմա է: Եվ ես չեմ կարծում, որ դա ճիշտ կլիներ իմ կողմից»,- նշել է Պուտինը՝ չհստակեցնելով, թե երբ է տեղի ունեցել այդ զրույցը:

4195 | 1
Facebook