Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա Ուկրաինայի համար վատ հետևանքներ է ունենալու». Հովհաննես Ավետիսյան

02:18, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Սա Ուկրաինայի համար վատ հետևանքներ է ունենալու». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուկրաինայի նախագահը բանակի ղեկավարին երեկ ազատեց: Ասում են տարաձայնությունը նոր համատարած զորակոչ անելու ծավալների մեջ է: Զելենսկին ասում է, պետք է դրական տրամադրված լինենք, որ հաղթենք՝ լայնածավալ զորակոչ անելուց խուսափում է: Բանակի ղեկավարը հակառակն էր ասում՝ համատարած զորակոչ, բանակը շատ մարդու կարիք ունի:
     Չնայած որ սա հավանական սցենար է, ամենահավանականը մնում է պոպուլիզմից դրդված քայլը: Վերջին հարցումներով բանակի ղեկավարը երկրի նախագահից շատ ավելի մեծ հեղինակություն ունի: Իսկ քանի որ ավտորիտար պոպուլիստները չեն կարող սա հանդուրժել՝ պետք է վերացնեն մրցակցին:
     Իմ համոզմամբ, սա Ուկրաինայի համար վատ հետևանքներ է ունենալու, ի լրումն արդեն սկսված պրոցեսների:
     Այս նույն պատկերը բոլոր ոլորտներում տիրում է Հայաստանում, ամենուր պետական մարմինները ղեկավարում են մարդիկ, որ հանրային ճանաչում չունեն և/կամ միջակ կարողությունների տեր մարդիկ են: Պատճառը պարզ է շատ, ավտորիտար պոպուլիստները չեն կարող հանդուրժել իրենցից ուժեղներին և հատկապես իրենցից առավել հեղինակավորներին: Իսկ նման կառավարում ունեցող երկրները միշտ էլ ձախողում են, պատմությունը այլ երկրների դեպքում հաջողությունների օրինակներ չունի»:

4153 | 2
Facebook