Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Իշխանությունը մտավախություն ունի, որ ընդդիմադիրները կարող են համախմբվել Մարությանի շուրջ». Աբգարյան. «Հրապարակ»

09:30, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Իշխանությունը մտավախություն ունի, որ ընդդիմադիրները կարող են համախմբվել Մարությանի շուրջ». Աբգարյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 7-ին Երևանի ավագանին «Հանրային ձայն» խմբակցության աջակցությամբ նիստ գումարեց՝ ավագանու մանդատներից զրկելով մի քանի ընդդիմադիրների, այդ թվում` Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Զրուցել ենք Մարությանի թիմակից` ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ:

- Հայկ Մարությանին զրկեցին ավագանու մանդատից, ո՞վ է փոխարինելու նրան:

- Արամ Մանուկյանը: Նա «Ազգային առաջընթաց» կուսակցությունից է:

- Ո՞րն է ձեր հաջորդ քայլը լինելու: Տպավորություն է, թե իշխանությունը Հայկ Մարությանին համարում է իր թիվ 1 մրցակիցը, և ամեն բան անում են նրան լռեցնելու համար:

- Իրականում Մարությանին մանդատից զրկելով մեզ մեծ վատություն չեն անում: Նրան չեն կարողանալու զրկել քաղաքապետարան մտնելու իրավունքից: Մենք ազատ կարող ենք նրան հանրային լսումների հրավիրել, կազմակերպել հանդիպումներ քաղաքացիների հետ և այլն: Այնպես որ, մեզ չեն վնասում այս որոշմամբ, միայն մեկ խնդիր կա․ Ավինյանին իմպիչմենտ հայտնելու դեպքում չենք կարող մեր միասնական թեկնածուին` Հայկ Մարությանին առաջադրել: Այս իշխանություններն ունեն մտավախություն, որ ընդդիմադիրները կարող են կոնսենսուսի գալ և հեռացնել Տիգրան Ավինյանին` համախմբվելով Մարությանի շուրջ:

Մանրամասները՝ թերթի համարում:

2190 | 0
Facebook