Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռեֆորմը ենթադրում է 18 մետրանոց ավտոբուսներ, որոնք թանկացումներն ուժի մեջ մտնելու պահին դեռ բերած չեն լինելու». Արտակ Գաբոյան

00:36, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Ռեֆորմը ենթադրում է 18 մետրանոց ավտոբուսներ, որոնք թանկացումներն ուժի մեջ մտնելու պահին դեռ բերած չեն լինելու». Արտակ Գաբոյան

Օգտատեր Արտակ Գաբոյանը գրում է. «Մի քիչ ես էլ խոսեմ հանրային տրանսպորտի գների բարձրացումից, իսկ ավելի ճիշտ, էն տխմարությունից, ինչը հիմա դրա տակ մեզ են հրամցնում։
     Տարիներ շարունակ Երևանում գործող երթուղիները թույլ էին տալիս քաղաքի մի ծայրից մյուսը հասնել մեկ ավտոբուսով։ Սա բավականին անարդյունավետ տարբերակ ա։
     Նոր ցանցը ենթադրում ա, որ ուղևորների 4%-ը անհրաժեշտություն ա ունենալու 4 տրանսպորտ փոխել։
     Այսինքն եթե մարդը նախկինում տալիս էր 100 դրամ, ու հասնում էր գործի, հիմա կամ պտի մեկանգամյա տոմսեր առնի, կամ ավելի մեծ ժամկետի համար նախատեսված, «էժան» տոմսեր։
     Ենթադրենք դուք էդ «բախտավոր» 4%-ի մեջ եք։ Ամեն օր առնում եք մի հատ 300 դրամանոց տոմս, փոխում 3 ավտոբուս, հետո էլի առնում 300 դրամանոց տոմս, հաջորդ ավտոբուսի համար։ Նախկին 100 դրամի փոխարեն տվեցիք 600 ԴՐԱՄ։
     Լավ, համարենք, որ դուք, գիտակցելով, որ սա աննորմալ թանկ գին ա, որոշում եք միանգամից առնել մեկ տարվա տոմս։ Վճարելով 110.000 դրամ։
     Բայց էս անտերն էլ բացի ժամային սահմանափակումից, ունի նաև քանակի լիմիտ՝ 1000 տոմս։
     Էլի հաշվենք։
     Դուք ամեն օր, ամեն ուղղության վրա ծախսում եք 4 տոմս, օրը՝ 8 տոմս։
     Ամիսը հաշվենք 25 աշխատանքային օր՝ 8*25=200 տոմս։
     Այսինքն 5 ամսից ձեր ՄԻ ՏԱՐՎԱ համար նախատեսված փաթեթը պրծավ։
     Եթե նախկինում դուք վճարում էիք 2հատ*25օր*12ամիս*100դրամ =60.000 դրամ, ապա հիմա դուք, վճարելով 110.000 դրամ, ստացած միայն 5 ամսվա տոմս։
     Հիշեցնեմ, որ սա էն ամենաԷԺԱՆ տարիֆի՝ 1 ՏԱՐՎԱ տոմսի մասին էր խոսքը։
     Պատկերացրեք, թե ինչքան ա աճում էդ 4 տրանսպորտ փոխող մարդու տրանսպորտի ծախսը, եթե ինքը չի կարում միանգամից էդ «1 տարվա», իսկ իրականում 5 ամսվա տոմսն առնի։
     Ի դեպ, եթե 4 տրանսպորտ փոխողները ընդամենը 4% են կազմելու, ապա 3 տրանսպորտ փոխողները կազմելու են 16%։
     Ու իրանց էլ էդ «1 ՏԱՐՎԱ» տոմսը հերիքելու ա 7 ամիս։
     Իսկ հիմա պատկերացրեք, որ էդ ուղևորը հետը երեխային էլ տանում ա դպրոց։ Ես վստահ չեմ, որ էդ «1 ՏԱՐՎԱ» տոմսը թույլ ա տալու 2 հոգու համար անցկացնել։ Հիմքեր ունեմ ենթադրելու, որ թույլ չի տալու։
     Ու հաշվարկը շատ ավելի ա խճճվելու։
     Գինն էլ ավելի բարձրանա։
     Ես սին հույսեր ունեմ, որ քաղաքային իշխանությունները էս ախմախությունը կարգի կբերեն, նոր առաջ կբրդեն։
     Տարոնի 150 դրամի վախտից ասում էի, որ պտի արվեն էն ռեֆորմները, նոր թանկացվեն։ Էն, ինչ հիմա մեզ դեմ են տալիս, շատ մեծ սխալ ա։
     Հենց էսօր ես կանգառում կանգնելուց, ու լիքը լցված ավտոբուսը ճամփելուց հետո հերթական անգամ տաքսով եմ եկել տուն։
     Որտև դեռ չկա էդ ռեֆորմը։
     Ռեֆորմը ենթադրում ա նաև 18 մետրանոց մեծ ավտոբուսներ, որոնք էս տարի, այսինքն էս թանկացումներն ուժի մեջ մտնելու պահին դեռ բերած չեն լինելու։
     Ի՞նչ տրամաբանությամբ ու հիմնավորումով են փորձելու առանց ռեֆորմի մեզ դեմ տալ էս գները, չեմ պատկերացնում»։

| | |
1959 | 0
Facebook