Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Մեքենայիս հրկիզման հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայիններ». Իոաննիսյան

00:06, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«Մեքենայիս հրկիզման հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայիններ». Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ մեքենայիս հրկիզման մասով շատ եք հարցնում, ասեմ.
     1. Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել)
     2. Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում
     3. Այո, հետքերը տանում են դեպի Ղարաբաղի ուժայինների կոռուպցիոն շրջանակներ, որոնց վերջերս ցավեցնելու առիթներ ունեցել ենք և որոնք փորձում են նման բարքեր բերեն Հայաստան («Սիվիլնեթ»-ի ծեծված լրագրողը վկա):
     4. Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի»:

| | |
8198 | 3
Facebook