Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարկ վճարողին հերոսացնող Նիկոլ Փաշինյանի որդին ԱՁ է բացել, որն ազատված է հարկերից

21:18, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Հարկ վճարողին հերոսացնող Նիկոլ Փաշինյանի որդին ԱՁ է բացել, որն ազատված է հարկերից

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։ «Ֆակտոր»-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել է, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել։ Փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։ Նա 2023 թվականին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։
     ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն իր գործունեությունը ծավալելու է միկրոձեռնարկատիրության շրջանակներում։ Սա նշանակում է, որ նա ստացված եկամուտից պետությանը հարկ չի վճարի։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներն ազատված են եկամտահարկի վճարումից, եթե նրանց շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, այս պարագայում վճարվում է միայն դրոշմանիշային վճար։
     Աշոտ Փաշինյանի գործունեությունն օրինական է, սակայն ուշագրավ է վարչապետ հայրիկի՝ հարկ հավաքելու ոգևորության ֆոնին։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր էր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել հարկ վճարողներին՝ նրանց համարելով Հայաստանի թիվ մեկ հերոսը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

6372 | 3
Facebook