Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքմենական հարսանիքներին ստիպում են լսել միայն նախկին նախագահի երգերը

20:54, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Թուրքմենական հարսանիքներին ստիպում են լսել միայն նախկին նախագահի երգերը

Թուրքմենստանի արևմտյան շրջանների իշխանություններն ստիպում են նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երգերը հնչեցնել հարսանեկան արարողությունների ժամանակ, ինչպես նաև արգելում են արտասահմանյան երաժշտություն ներառել երգացանկերում, հայտնում է «Ազատություն ռադիոկայան»-ի թուրքմենական ծառայությունը։
     Այս մասին պաշտոնական հրաման չկա։ Ըստ «Ազադլիք»-ի աղբյուրների՝ պատվերները փոխանցվում են բանավոր, երբ դիմում է ներկայացվում ՔԿԱԳ։ Նոր կանոնների մասին տեղեկացվել են նաև հարսանյաց վայրերի, ռեստորանների և հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։

«Ռեստորանատերերը հոգ են տանում, որ երգերի առնվազն 80%-ը լինի թուրքմեներեն։ Դիջեյն ստիպված է երկու անգամ նվագել Բերդիմուհամեդովի երգերը՝ յուրաքանչյուրը յոթ րոպե տևողությամբ»,- ասում են աղբյուրները։

Այս կանոնները վերաբերում են նաև այն հարսանիքներին, որտեղ ամուսինները էթնիկ թուրքմեններ չեն։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երգը ձիու մասին
3346 | 0
Facebook