Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ Իլ-76-ը խոցվել է Patriot-ից. #NYT

20:00, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Ամերիկացի պաշտոնյաները խոստովանում են, որ Իլ-76-ը խոցվել է Patriot-ից. #NYT

ԱՄՆ պաշտոնյաները, անանունության պայմանով, խոստովանում են, որ Բելգորոդի շրջանում Իլ-76-ը խոցվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ ԱՄՆ պաշտոնյաներին հղումով։

«Պաշտոնյաները հրապարակայնորեն չեն մեկնաբանել, թե կոնկրետ ինչ է օգտագործվել ինքնաթիռը խոցելու համար: Այնուամենայնիվ, պաշտոնյաները գաղտնիության պայմանով խոստովանել են, որ Patriot հրթիռի կիրառման մասին հաղորդումները ճիշտ են»,- ասվում է հրատարակության մեջ:
     Նրանք հավելել են, որ ԱՄՆ-ն չի հաստատել ինքնաթիռում գտնվողների ինքնությունը, սակայն կարծում է, որ հավանականություն կա, որ այնտեղ իսկապես եղել են ուկրաինացի գերիներ։ Թերթի աղբյուրները հայտնել են նաև, որ Patriot համակարգը, որն օգտագործվել է ինքնաթիռը խոցելու համար, տրամադրել է եվրոպական երկիր։

ՌԴ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ինքնաթիռում 65 ուկրաինացի գերի է եղել, որոնց տեղափոխում էին փոխանակման նպատակով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ փորձաքննության համաձայն՝ ինքնաթիռը խոցվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգով։

3340 | 0
Facebook