Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ըմբռնում կա, թե ինչպես կարող է վերականգնվել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծը». Գալուզին

19:24, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Ըմբռնում կա, թե ինչպես կարող է վերականգնվել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծը». Գալուզին

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընդհանուր ըմբռնում կա այն հարցի շուրջ, թե ինչպես կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանից Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգծի մասին է: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, քանի որ միայն Մոսկվան ունի համապատասխան բացառիկ տեղագրական նյութեր»,- նշել է նա:

6035 | 0
Facebook