Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գինոսյանը մի միտք ասաց, որը տպավորեց». Կարեն Հովհաննիսյան

18:42, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Գինոսյանը մի միտք ասաց, որը տպավորեց». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բազմաթիվ առիթներ են եղել Գագիկ Գինոսյանի հետ շփվելու, տարբեր վայրերում և իրավիճակներում քննարկումներ ունենալ, մտքեր փոխանակել, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ պատմել․․․
     Մի օր, 2021թ-ի երևի հենց այս ամիսն էր, ընկերներիցս մեկը զանգում է, թե բա ․
     - Կար, ուզում ենք մեքենայով Արմաղանը բարձրանանք, տունը կարո՞ղ ա դաշույն ունենաս։
     Ինձ համար շատ տարօրինակ երկու բան կար, նախ մեքենայով էտ սեզոնին Արմաղան բարձրանալու միտքը, և երկրորդ, երկու հատ դաշույնն ի՞նչ են անում․․․
     Մի խոսքով, համոզվեցին, որ չեն կարողանա բարձրանան, եկան մեր գյուղի տունը, Գագիկ Գինոսյանն էլ էր․․․ Բավականին երկար զրուցեցինք, մի միտք ասաց, որը տպավորվեց մեջս․
     - Մեր պարերը այսուհետ պետք է դաշյունի էլեմենտներ պարունակեն, դա նաև հոգեբանորեն մեզանից մարտիկներ կկերտի․․․
     Նորից խոսք ու զրույց , կոնյակ, և կրկին հարց․
     - Կարեն, գյուղում տարիքով մարդիկ կա՞ն, որ պարում են․․․
     Նկատի ուներ, որ դեռ հայտնի չեն այդ պարերը, բայց իրենք պարում են․․․
     Իհարկե չեմ կարող մեկ պարբերությամբ ներկայացնել այդ անհատականության արածը, մտածածը, ապրածը, բայց կարող ենք չսգալ, այլ պայքարել, քանի որ եթե սուգը հավերժ է, ուրեմն պայքար չկա»:

2789 | 0
Facebook