Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Մեր խնդիրն է՝ օգնել Երևանին ու Բաքվին հասնել հաշտեցման». Գալուզին

17:18, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Մեր խնդիրն է՝ օգնել Երևանին ու Բաքվին հասնել հաշտեցման». Գալուզին

Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այն մեծ է ու եզակի: Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մեր խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ դուրս գալ հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ, աջակցել Անդրկովկասում փոխըմբռնման, վստահության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն: Ռուսաստանը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում Երևանին և Բաքվին՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակներում, քանի որ միայն Մոսկվան ունի եզակի տեղագրական նյութեր: Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար: Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի այն ըմբռնումը, որ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային տերությունների, խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրոմիության ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելուն, այլ Ռուսաստանին՝ այդ գործընթացից դուրս մղելուն, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտելուն և այդպիսով՝ ռուսական սահմանների մոտ անկայունության ևս մեկ օջախ ստեղծելուն»,- ասել է Գալուզինը:

2484 | 1
Facebook