Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաջորդիվ կթանկանա աղբահանությունը, գազն ու էլեկտրականությունը». Հովհաննես Ավետիսյան

16:48, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Հաջորդիվ կթանկանա աղբահանությունը, գազն ու էլեկտրականությունը». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն ժողովուրդը, որն հրաժարվում է իր էլիտաներից, այն է իր միջի առավել ունակներից և կարողներից, և գնում է պոպուլիստների հետևից՝ ստանում է այն ինչ հիմա ունի:
     Պոպուլիստները ոչ մի երկրում և երբեք լայն զանգվածներին չեն ծառայել, դրանք ծառայել են իրենք իրենց նեղ խմբային շահերին, և պատճառել են միայն վնասներ, իսկ մեր պարագայում որոշ վնասներ երկարաժամկետում անդառնալի են լինելու:
     Երբ նիկոլները սկսեցին հարկել աղքատներին (պրոգրեսիվ եկամտային հարկը փոխեցին համահարթի), միայն ես ու մի քանի այլ անհատ էինք պայքարում, իսկ գաղափարական առումով՝ կարելի է ասել միայն ես:
     Երբ գույքահարկը միջին խավի համար թանկացրին, այնպես որ նույնիսկ Կալիֆորնիայի գույքահարկին անցավ, ու հիմա հողի շուկայական գինը բազմապատիկ թանկացել է, էլի միայնակ էի գաղափարական ընդդիմանում (հոդվածներ գրում, հարցազրույցներ տալիս, ևն):
     Այս պահին տրասպորտային համակարգում են անհիմն թանկացումներ, առանց որակական փոփոխության (լոկ նոր ավտոբուս ունենալը համակարգային որակական փոփոխություն չէ): Իմաստ ունի՞ մտնել գաղափարական հակադրության մեջ, անձնական վերոնշյալ փորձառությունս հուշում է՝ ոչ, որովհետև էլի միայնակ եմ լինելու կամ մի քանի հոգով:
     Հաջորդիվ կթանկանա աղբահանությունը: Դրանից հետո կթանկանա գազն ու էլեկտրականությունը: Եվ այսպես շարունակ: Ու սրան զուգահեռ մեր բոլորիս անվտանգությունը՝ բոլոր առումներով, կմնա չսպասարկված:
     Մի բան հստակ է: Այս ամենը ինչքան էլ, որ հոռի է, արդար է, որովհետև մարդկանց լայն զանգվածների ընտրությունն է սա, նրանք են ընտրել միջակությունը: Այս վիճակը փոխող կարող էր դառնալ 4-րդ իշխանությունը՝ ընդդիմանալով նիկոլներին, սակայն ավաղ, նրանց գերակշիռ մասն էլ միջակության քարոզով է զբաղված:
     Ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք, ուստի այս ամենը արդար է»:

1729 | 2
Facebook