Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքական պայքարը դաժան է». Նաիրի Հոխիկյան

21:24, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Քաղաքական պայքարը դաժան է». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Քաղաքական պայքարը դաժան է, որտեղ հաճախ չեն գործում բարոյական ու մարդկային օրենքներ։ Եվ եթե դու բարոյական արժեքների կրող ես, սարսափելի դժվար է դիմանալ ճնշումներին ու նաև առաջ գնալ։
     Որպես կոշտ արմատական ընդդիմադիր գործիչ, ով հրաժարվել է իշխանության մաս դառնալու և կերակրատաշտից օգտվելու առաջարկներից՝ անխնա քննադատելով Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի դավաճանությունն ու նախկին իշխանության սխալները, ես հաճախ դառնում եմ թիրախ ամենատարբեր բամբասանքների, մեղադրանքների ու ճնշումների համար։
     Ես գիտեմ նաև, որ շատ գաղափարակից կամ համակիր հայրենակիցներ կան, բայց քչերն են համարձակվում արտահայտել իրենց վերաբերմունքը, ավելին՝ իշխանության նկատմամբ վախից կամ սեփական աշխատանքը պահպանելու համար որոշները գերադասում են լռել, հաճախ թաքուն ցույց տալ իրենց համակրանքը, ծանոթներից ոմանք նույնիսկ նվազագույնի են հասցնում շփումները կամ ընդհանրապես չեն շփվում։
     Ինչո՞ւ վտանգի ենթարկել սեփական աշխատանքը և բարեկեցությունը՝ ցույց տալով համակրանքը մի գործչի նկատմամբ, ով զոհաբերել է իր աշխատանքը, բարեկեցությունը, անվտանգությունը և ճակատ ճակատի կռվի դուրս ելել Նիկոլի, ՔՊ-ի այլասերված համակարգի և նրանց դրսի տերերի դեմ։
     Սա է համակիրների մի մասի տրամաբանությունը՝ իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։
     Սա ինձ համար միաժամանակ հասկանալի և ընկալելի մարդկային վիճակ է, բայց ոչ ընդունելի։ Որովհետև, երբ այս քաղաքական ու գաղափարական դաժան պայքարից դուրս գամ հաղթանակած, իսկ դուրս եմ գալու հաղթանակած, ու հետնիկոլական Հայաստանում սկսեմ հավատարիմ գործընկերների հետ արմատական փոփոխություններ անել, առնվազն արդար կլինի, որ նույնկերպ անտեսվեն կամ նվազագույն համակրանքի արժանանան այսօրվա վախկոտները։ Ամեն մեկին՝ ըստ արժանիքի։
     Աշխատանքն ու բարեկեցությունը չեն կարող ավելին արժենալ հայրենիքից։ Ամեն ինչ փոխադարձ է»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2582 | 0
Facebook