Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու

16:00, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու: Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան: «Այսօր մեզ մոտ որոշակի շրջափուլ է ավարտվում, քանի որ մեր այսօրվա նիստի արդյունքում արդեն իսկ հստակություն ունենք առ այն, որ քվեաթերթիկում կլինի չորս թեկնածուի անուն»,- ասել է նա:

ԿԸՀ անդամները մերժել են Բորիս Նադեժդինի, Սերգեյ Մալինկովիչի, Անատոլի Բատաշևի և Ռադա Ռուսսկիխի գրանցումը:

Այսպիսով, ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինի և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Լեոնիդ Սլուցկու (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Վլադիսլավ Դավանկովի («Նոր մարդիկ») և Նիկոլայ Խարիտոնովի (Կոմունիստական կուսակցություն) թեկնածությունը:

Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:

3511 | 1
Facebook