Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հիվանդի հարազատները հարվածել են հերթապահ բժշկին և անվտանգության աշխատակիցներին

15:30, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Հիվանդի հարազատները հարվածել են հերթապահ բժշկին և անվտանգության աշխատակիցներին

Փետրվարի 7-ի ժամը 20.25-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրում են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկահոլային խմածություն և կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք հարազատները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցնելով, հարվածներ են հասցրել հիվանդանոցի հերթապահ բժշկին և անվտանգության երկու աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
     Երևանի՝ 28-ամյա, Ծաղկունք գյուղի՝ 38-ամյա և Նորակերտ գյուղի՝ 28-ամյա բնակիչները ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
     Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

2446 | 0
Facebook