Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես և կանխատեսվում էր, ԱՄՆ-ն շարունակում է Հորդանանում սեփական ռազմաբազայի դեմ իրականացված հարձակման պատասխան գործողությունը՝ չբավարարվելով օրեր առաջ Սիրիայի և Իրաքի տարածքում տարաբնույթ կառույցների 85 հենակետերի թիրախավորմամբ։
Գիշերվա ընթացքում Բաղդադում ԱՄՆ ԶՈՒ-ին պատկանող աթս-ի միջոցով հարձակում է տեղի ունեցել իրաքյան իրանամետ «Քաթաիբ Հիզբալլահ» խմբավոման առաջնորդ Աբու Բաքիր ալ-Սաադիի դեմ, որը մահացել է։
Հարկ է հիշեցնել, որ հենց այս խմբավորումն էր ստանձնել ամերիկյան ռազմաբազայի դեմ հարձակման պատասխանատվությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի գործողությունների առավել լոկալացումը փաստում է, որ Վաշինգթոնն այս պահին չի ձգտում ընդլայնել լարվածության մակարդակը»: