«Ցեղասպանությունը որ իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են էդ աստիճան կոտորել, էդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպվել ու մեզ պահել»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ հավելելով, որ սա պետք է դաս լինի՝ ուժեղանալու համար. «Ինձ պետք չի՝ ով ինչ կճանաչի, ինձ պետք ա, որ մենք ուժեղ լինենք, էդ ճանաչելը քաղաքական առևտուր ա, մեզ պետք ա հզոր պետություն, որպեսզի ապագայում դա չլինի»,- հավելել է պատգամավորը: