Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն մարդիկ, ովքեր մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը». Լալա Մնացականյան

14:48, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Այն մարդիկ, ովքեր մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը». Լալա Մնացականյան

Դերասանուհի Լալա Մնացականյանը, ով տարիներ առաջ պայքարում էր տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու դեմ, հանդես է եկել հայտարարությամբ. «Այն մարդիկ, ովքեր մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, նույն այդ մարդիկ հիմա թանկացնում են տրանսպորտը: Նոր փոփոխություններով ստացվելու է, որ մարդը, ով ստանում է 100 հազար դրամ և ունի 2-3 երեխա, ովքեր սովորում են դպրոցում կամ ինստիտուտում, աշխատավարձի կեսը տալու է տրանսպորտին: Եթե հիմա ասում եք՝ 250, հետո սարքելու եք 500: Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ էիք կոչվում, դուք մեկ քայլից ավել չեք մտածում: Եթե այդպես շարունակեք, ժողովրդի հակակրանքը ձեր հանդեպ աճելու է երկրաչափական պրոգրեսիայով»,- հայտարարել է դերասանուհին:

«Այն մարդիկ, ովքեր մեր կողքը կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա թանկացնում են տրանսպորտը». Լալա Մնացականյան
4966 | 2
Facebook