Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

14:30, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցցանցի իր էջում շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ փետրվարի 7-ին տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վերընտրվելու կապակցությամբ, մաղթում հետագա հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի շահ Ադրբեջանի ժողովրդի: Բարձր եմ գնահատում մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ աջակցությունը: Շնորհակալ ենք Ադրբեջանին՝ մեր պետության ազատագրական պայքարի պատմական շրջանում մարդասիրական և այլ օգնության համար»,- գրել է Զելենսկին:

3288 | 0
Facebook