Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՔՊ-ական պատգամավորներ, գոնե Նիկոլին հարգեք». Սևակ Հակոբյան

01:00, ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ.
«ՔՊ-ական պատգամավորներ, գոնե Նիկոլին հարգեք». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավորները շարունակում են «հուժկու» հարվածներ հասցնել նախկինում կոռուպցիոն դրսևորումներին։ Հարգելի տղաներ և աղջիկներ, ընդդիմությանը չեք հարգում, ջհանդամին, հեչ էլ հարգեք, բայց գոնե մի քիչ նամուս ունեցեք, հարգեք ձեր կուսակցական գործընկերոջը, ձեր թիմակցին։ Հենց էս պահին ԱԺ ՔՊ-ական նախագահի տան անդամը կալանավորված է կոռուպցիոն գործի շրջանակներում։ Գոնե ձեններդ կտրեք, մինչև բաց թողնեն։
     Ալենին չեք հարգում, ջհանդամին, հարգեք գոնե էն մարդկանց, որ առանց իրենց իսկ իմանալու, փող են փոխանցել ձեր կուսակցությանը։ Կես միլիարդ դրամի կարգի կոռուպցիոն սխեմայի մասին են բացահայտել։
     Իրենց էլ չեք հարգում, էլի ջհանդամին, գոնե Նիկոլին հարգեք․ երեկ ասում էր, որ սաղ թիմակիցները, էդ թվում էսօր ելույթ ունեցողները, կոռուպցիոներ են, մենակ ինքն է պայքարում կոռուցիայի դեմ»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
2925 | 0
Facebook