Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի տարբերություն ՔՊ-ի՝ մեր աշխատասենյակներում կախված է Արամ Մանուկյանի նկարը». Գեղամ Մանուկյան

12:36, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Ի տարբերություն ՔՊ-ի՝ մեր աշխատասենյակներում կախված է Արամ Մանուկյանի նկարը». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ՔՊ-ական որոշ պատգամավորների ելույթներին, հայտարարեց. «Պարզ կասեմ՝ մեր ու իրենց տարբերությունը: Մեր աշխատասենյակում կախվում է ՀՀ Առաջին Հանրապետության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ ու ղեկավար, Վանի ինքնապաշտպանությունում հաղթած, սեփական քաղաքացիներին մինչև վերջ օգնող, գաղթականների մեջ բծավոր տիֆով վարակված ու մահացած Արամ Մանուկյանի նկարը՝ ի տարբերություն իրենց, որտեղ կախվում է Նիկոլ Փաշինյանի նկարը»:

| | |
2026 | 0
Facebook