ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօրվա նիստի ժամանակ շարունակելով՝ «ո՞նց է ստացվում, որ 2012-ին ամուսնացել եք, բայց 1994-ին, երկու և ավելի երեխա ունենալու հիմքով, ազատվել զինծառայությունից» ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու Կարեն Թումանյանին երեկ ուղղած իր հարցը, հայտարարեց. «Պարոն Թումանյան, դուք ակնհայտորեն խնդիրներ ունեք սեփական կենսագրության հետ ու այս պայմաններում չեք կարող ստուգել դատավորների բարեվարքությունը: Ես երեկ ավելի խորն ուսումնասիրեցի ձեր կենսագրությունն ու, համադրելով մի քանի տվյալներ, հետևյալ պատկերը ստացա, որ դպրոց հաճախել եք 10 տարեկանում, ավարտել՝ 20 տարեկանում... Մարդն ակնհայտորեն խուսափել է զինծառայությունից: Չեմ կարծում, որ այս դահլիճում կա մարդ, ով չի հասկացել՝ էդ ֆիկտիվ ամուսնությունն ում հետ ա գրանցված եղել: ՔՊ-ական պատգամավորնե՛ր, ձեր քվեարկությամբ կիսելու եք էդ բարոյական հարցը: Դուք մեկին ուզում եք դարձնել ԲԴԽ անդամ, ով խուսափել է զինվորական ծառայությունի՞ց, ամուսնանալո՞վ»,- նշեց պատգամավորը: